• ԿՈՒՐՍԵՐ
    • Retention Marketing
    • ManyChat 2.1
    • CMO
  • SHOP
    • Հասանելի դասեր
  • ՀԱՐԹԱԿ
  • ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
  • ԲԼՈԳ
  • ԱՇԽԱՏԱՆՔ
  • ԿԱՊ
r3-untitled-1-15900464765637.jpg
SMARTOLOGY Digital Business Academy
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ԿՈՒՐՍԵՐ
    • Retention Marketing
    • ManyChat 2.1
    • CMO
  • SHOP
    • Հասանելի դասեր
  • ՀԱՐԹԱԿ
  • ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
  • ԲԼՈԳ
  • ԱՇԽԱՏԱՆՔ
  • ԿԱՊ

«Այո՛, Սիրելիս» էմոցիոնալ արշավ

Նախապատմություն

 

Կգա մի օր, երբ մեր բոլոր գործողություններն ու որոշումները, նույնիսկ ամենափոքրերը, հետևանքների հետ միասին կվերադառնան մեզ: Ոմանք դա անվանում են «կարմայի օրենք» կամ «հատուցման սկզբունք» և սա կյանքում անխուսափելի փաստ է: 

Կարևորը՝  միշտ մարդ մնալն է։ 

 

Cube Invest-ի թիմը վստահ է, որ կյանքի ցանկացած որոշում և քայլ բումերանգի սկզբունքով վերադառնալու է մեզ, և հետևելով այս գաղափարախոսությանը, իր առջև նպատակ է դրել օգնել մարդկանց՝ իրականացնելու իրենց երազանքները, կառուցելու կայուն և ապահով կյանք: 

 

Cube Invest-ը ֆինանսական ինվեստիցիոն-բրոքերային կազմակերպություն է: Հիմնադրվել է 2017 թվականին, լիցիենզավորվել՝ ԿԲ կողմից: 2022-ից արժեթղթերի բորսայի (AMX) անդամ է: 

 

 

Մարտահրավերները

 

2024 թվականին, Միջազգային ֆինանսական շուկաներում գործարքների թվի աճով և Cube Invest գործիքակազմի ընդլայնմամբ, ընկերության դինամիկ աճը պահանջում էր նոր հաճախորդների ներգրավում։  Սակայն դրան խոչընդոտում էր  ընկերության մասին հանրության  իրազեկվածության պակասը։

 

Խնդիր էր դրված՝  իրականացնել արշավ, որի շնորհիվ կբարձրանա բրենդի` ընկերության ճանաչելիությունը: 

 

Բարդությունն այն էր, որ անհրաժեշտ էր տեղեկատվություն փոխանցել հնարավորինս մատչելի և հասկանալի ձևով սովորական մարդկանց, ովքեր ծանոթ չեն ֆինանսական շուկաներին, ներդրումներին,  բորսաներին… 

 

Միևնույն ժամանակ անհրաժեշտ էր ստեղծել երկարաժամկետ և կայուն պատկերացում թիրախային լսարանի մոտ` ընկերության և նրա գործունեության մասին: 

 

 

Լուծումը

 

Cube Invest-ը ֆինանսական-բրոքերային կազմակերպություն է, որի պրոդուկտը ընկալելու համար պետք է որոշակի ֆինանսական գրագիտություն ունենալ: Այդ իսկ պատճառով խնդիր դրվեց արշավի հիմքում ցույց տալ, թե ինչ դեր կարող են ունենալ ներդրումները մարդու կյանքում, այսինքն ներկայացնել կյանքը՝ պրոդուկտը կիրառելուց առաջ և հետո:

 

Գովազդային հոլովակում ցույց ենք տվել միջին վիճակագրական clark` բանկային աշխատակցի, ում աշխատանքային օրը լցված է առօրյա խնդիրներով և աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Նա աշխատանքից հոգնած տուն է գալիս և  չի կարողանում բավարար ժամանակ տրամադրել իր ընտանիքին: Նրա համար կյանքը միապաղաղ է ու անհետաքրիր: Մի օր նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ հերթական  աշխատանքային օրվա ավարտից  հետո տուն են վերադառնալիս տեղեկանում է  Cube Invest-ի մասին: Այս իրադարձությունը դառնում է շրջադարձային նրա կյանքում:

 

Գովազդային տեսանյութը ստեղծվել է 80-ականների գովազդային արշավներից ոգեշնչված, որտեղ էմոցիոնալ և դերասանական խաղով, առանց ակտիվ դիալոգների ցույց է տրված գլխավոր հերոսի և նրա ընտանիքի կյանքի որակի ակնհայտ փոփոխությունը, որն արտահայտվում է աննշան մանրուքում` աշխատանքի վայրում կնոջ հեռախոսազանգին պատասխանելով:

Հոլովակը բացահայտում է հերոսին, որպես մարդու: Չնայած կյանքի  դժվարին մարտահրավերներին, միևնույնն է հերոսը չի կորցրել իր մարդկային հատկանիշները, բարությունն ու հոգատարությունը, որն արտահայտվում է իր հաշմանդամ տղայի հետ լուռ հաղորդկացվելիս:

Գովազդային հոլովակը ստեղծելիս ուշադրություն ենք դարձրել յուրաքանչյուր դետալի վրա՝  նկարահանման վայրը, հագուստը, գործողությունները, երաժշտությունը, կադրի խորությունը: 

 

 

Արդյունքը


Գովազդային արշավը իրականացվել է բացառապես սոցիալական ցանցերով:

Աշավի ցուցանիշներն են`

Meta հարթակներում`  3 մլն ցուցադրություն,

Meta հարթակներում` 790k ունիկալ ցուցադրություն,

Դիտելու միջին տևողությունը` ժամանակի 89%,

Արդյունքում`

Cube Invest- ընկերության ընդհանուր տեսանելիության աճ՝ մոտ 300%: Վերջինիս արդյունքում հետաքրքրությունը կազմակերպության հանդեպ աճել է մոտ 23%:



 

Մասնակցությամբ

 

Մարքեթինգ և ռազմավարական առաջխաղացում` SMARTOLOGY

Բրիֆ` AMCG Agency

Մտահաղացում և Սցենար` Parie Media

 

Դերասաններ`

Սամվել Թոփալյան

Փիրուզա Գրիգորյան

Վարդան Քոչարյան

Մարիամ Կարապետյան

 

Ստեղծագործական թիմ՝

 

Գործադիր Պրոդյուսեր - Արտակ Հարությունյան

Ռեժիսոր - Գոշ Հակոբյան

Account Manager - Հայկ Հարությունյան

Տնօրեն - Բորո Ղազարյան

Ադմինիստրատոր - Գևորգ Գրիգորյան

Երկրորդ ռեժիսոր - Նառա Կարապետյան

Ֆոկուս - Գև Ղարայան

Տեսախցիկի տեխնիկ - Գևորգ

Լուսավորողներ - Արման, Մուշեղ, Մինաս

Դիմահարդար - Վիկա Մխիթարյան

Նկարիչներ - Արթուր, Արմեն

Հագուստ - Նազելի Մալխասյան

Օգնականներ - Գուրգեն, Արսեն

Սայլակ - Ռոբերտ, Միհրան

Տեսախցիկի Կռունկ - Կարեն, Մուշեղ



CUBE Invest, Finance

#ՄՆԱԹՐԵՆԴԻՄԵՋ

SMARTOLOGY DBA ©

Copyright 2016-2023 | All rights reserved.

1582-card.png
ԲԱԺԻՆՆԵՐ
Events
Կապ
Պայմաններ եվ կանոններ
Գաղտնիության քաղաքականություն
Պայմաններ և դրույթներ
ՍԵՐՏԻՖԻԿԱՑԻԱ
  • 1240-manychat-for-website.png
  • 1240-manychat-for-website1.png
  • 1240-getresponce-15898315050369.jpg