• ԿՈՒՐՍԵՐ
    • Retention Marketing
    • ManyChat 2.1
    • CMO
  • SHOP
    • Հասանելի դասեր
  • ՀԱՐԹԱԿ
  • ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
  • ԲԼՈԳ
  • ԱՇԽԱՏԱՆՔ
  • ԿԱՊ
r3-untitled-1-15900464765637.jpg
SMARTOLOGY Digital Business Academy
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ԿՈՒՐՍԵՐ
    • Retention Marketing
    • ManyChat 2.1
    • CMO
  • SHOP
    • Հասանելի դասեր
  • ՀԱՐԹԱԿ
  • ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
  • ԲԼՈԳ
  • ԱՇԽԱՏԱՆՔ
  • ԿԱՊ

Վերադարձելիության Մարքեթինգ

Բիզնեսները մշտապես ունեն նոր հաճախորդների կարիք և սա բացարձակ ճշմարտություն է:

Չնայած դրան, գերհագեցած շուկաների և ինֆորմացիոն ու գովազդային աղմուկի պայմաններում նոր հաճախորդի ուշադրությունը գրավել (Attention), նրան հետաքրքրել (Interest), ոգևորել, կամ ներգրավվել (Desire) և ապա գնման դրդելը (Action) էապես դժվար գործընթաց է:

Այս կուրսը հենց այս գործիքակազմի մասին է, որի շնորհիվ մեկ անգամ գնող հաճախորդին հնարավոր է դարձնել մշտական գնորդ: 

ԱՅՍ ԿՈՒՐՍԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ Է
4960-untitled-1.png

Ո՞ւմ համար է դասընթացը

Բիզնեսի սեփականատեր

Այս դասընթացը այն մարդկանց համար է, ովքեր հանդիսանում են բիզնեսի սեփականատեր և ցանկություն ունեն հասկանալ, թե ինչպես պետք է օպտիմիզացնել նոր հաճախորդների ներգրավումը:

Artboard 11

Գործող մարքեթոլոգ

Եթե գործող մարքեթոլոգ կամ ՍՄՄ մասնագետ եք, ապա արդյունավետության նոր մակարդակ բարձրանալու համար անհրաժեշտ է տիրապետել բոլոր այն գործիքներին, որոնց միջոցով հնարավոր է ավելի հաճախակիացնել վաճառքները:

C-Level ղեկավարներ

Բարձր օղակի ղեկավարների համար կրիտիկական կարևոր է բիզնեսի զարգացման գործիքակազմի անընդհատ կատարելագործումը: Այս դասընթացը հնարավորություն կտա բացահայտել բիզնեսի զարգացման թանքնված հնարավորությունները:

ԻՆՁ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է
5039-ad.png
Դասընթացավարը

Դասընթացն անց է կացնում «SMARTOLOGY Digital Business Academy» և «AMCG Agency» ընկերությունների հիմնադիր, մարքեթինգի ու գովազդի ոլորտում շուրջ 18 տարվա փորձ ունեցող՝ Արտակ Հարությունյանը։ Դասընթացավարը 2007 թվականից վարում է գովազդի մասին անձնական բլոգ՝ իր լսարանին փոխանցելով գիտելիքներ գովազդի և մարքեթինգի մասին։

 

2008-2014 թթ. Ինեկոբանկի մարքեթինգի բաժնում համակարգել է գովազդի ու թվային առաջխաղացման ոլորտը։ Համագործակցում է ավելի քան 200 տեղական և միջազգային ընկերությունների հետ որպես խորհրդատու և թվային մարքեթինգի մասնագետ: Դասավանդում է ԵՊՀ-ում, ՀՊՏՀ-ում, ԵԹԿՊԻ-ում, SMARTOLOGY-ում, YAMS-ում և մի շարք այլ կրթական նախաձեռնություններում։  

4986-untitled-1-16623865482761.png
Բաժիններ
00113110115161-4999-untitled-1.png

Վերադարձելիությունը, որպես համակարգ

Շատերը սխալմամբ կարծում են, որ վերադարձելիությունը մեկանգամյա գործողություն է: Սակայն փորձը փաստում է, որ վերադարձելիությունը համակարգ է և պահանջում է համակարգային մոտեցում

5165-5011-untitled-1-16624502660962.png

Պրոդուկտների մատրիցա

«Ավանդական» մարքեթինգից մնացել է ապրանքը կամ ծառայությունը ուղիղ վաճառելու վարքը: Շուկաների հագեցման ու հաճախորդների/գնորդների քմահաճույքների սանդղակի բարձրացման հետ ուղիղ վաճառելն այլևս չի աշխատում: Լավագույն ամերիկյան փորձը փաստում է, որ ապրանքը կամ ծառայությունը պետք է ունենա որոշակի վաճառքի հերթականություն: Հենց դրա մասին է այս բլոկը:

5169-5015-untitscscled-1.jpg

Տրիգգերներ

Մարդն online-ում ավելի քան ազատ է իր գործողություններում: Նա միշտ էլ կարող է X-ով փակել պատուհանն ու հեռանալ: Սակայն իսկապես վաճառում են այն կայքերը, որոնք կարողանում են ճիշտ խթանել մարդկանց: Այս բլոկը հենց այդ խթանի` տրիգերների մասին է: 

5173-5019-sc.png

Ռեթարգեթինգ/ռեմարքեթինգ

Հաստատ նկատել եք, որ մտնում եք օրինակ որևէ միջազգային Online Shop և հետո սոցիալական կայքերով կամ այլ կայքերով surf անելիս անընդհատ ցույց է տալիս նույն Online Shop-ի գովազդը: Եթե գոնե մեկ անգամ դրանից հետո վերադարձել եք տվյալ կայք ու փորձել եք գնում կատարել, ապա այս բաժինը ձեզ դուր կգա: 

5177-5050-sdled-1.png

E-Mail marketing

E-Mail մարքեթինգը մեռնում է: Արդեն 15 տարի: Սակայն այդպես էլ վերջնական չի մեռնում: Պատճառը բարձր էֆեկտիվությունն է: Սոց. մեդիա հաղորդակցությունների ու cooke կարգավորումների նոր իրականության պայմաններում էլ. փոսթը նոր արդիականություն է ստանում:

5181-5054-mnb1.png

Bot Communication

Սոցիալական մեդիա հարթակների նոր զարգացումներն են մեսենջերները: Սրանք հնարավորություն են տալիս անմիջապես սոց. ցանցերում B2C ֆորմատը դարձնել ավելի «մարդամոտ»‎, որի շնորհիվ ավելի շատ ու հաճախ վաճառել:Այս բլոկը այդ մասին է։

ԳՐԱՆՑՎԵԼ
5197-kdfmn.png
Պայմանները

Դասընթացն անց է կացնում «SMARTOLOGY Digital Business Academy» և «AMCG Agency» ընկերությունների հիմնադիր, մարքեթինգի ու գովազդի ոլորտում շուրջ 18 տարվա փորձ ունեցող՝ Արտակ Հարությունյանը։ Դասընթացավարը 2007 թվականից վարում է գովազդի մասին անձնական բլոգ՝ իր լսարանին փոխանցելով գիտելիքներ գովազդի և մարքեթինգի մասին։

 

2008-2014 թթ. Ինեկոբանկի մարքեթինգի բաժնում համակարգել է գովազդի ու թվային առաջխաղացման ոլորտը։ Համագործակցում է ավելի քան 200 տեղական և միջազգային ընկերությունների հետ որպես խորհրդատու և թվային մարքեթինգի մասնագետ: Դասավանդում է ԵՊՀ-ում, ՀՊՏՀ-ում, ԵԹԿՊԻ-ում, SMARTOLOGY-ում, YAMS-ում և մի շարք այլ կրթական նախաձեռնություններում։  

Ինչպե՞ս է ընթանում դասընթացը
5185-01.png

Լսարանային տեսական դասեր

Լսարանում պրեզենտացիայի ներկայացմամբ բանախոսը ներկայացնում է թեման, տալիս հանձնարարությունները:

5188-02.png

Առցանց հարց/պատասխան

Շաբաթը մեկ անգամ հավաքվում են թեմային վերաբերվող հարցեր, որոնց պատասխանում է բանախոսը` #live ֆորմատով:

5191-03.png

Տնային աշխատանքներ

Ամեն դասին մասնակիցները ունենում են տնային աշխատանքներ, որոնք լրացվում են հատուկ ձևով՝ ստուգողի համար աշխատանքները հեշտացնելու նպատակով:

5194-04.png

Քննություն/Սերտիֆիկատ

Դասընթացի վերջում հատուկ հարցաշարի միջոցով ստուգվում է մասնակցի գիտելիքները: Եթե մասնակիցը հավաքում է 90% և ավելի միավոր է, ապա ստանում է գերազանցության վկայական, հակառակ դեպքում միայն մասնակցության  սերտիֆիկատ:

Հաճախ տրվող հարցեր

Որքա՞ն է դասերի տևողությունը

Կուրսի ընդհանուր տևողությունը 6 շաբաթ է, շաբաթական 1 հանդիպում 2 ժամ տևողությամբ լսարանում և 1 հանդիպում օնլայն ֆորմատով: Նման երկար ժամանակահատվածը պայմանավորված է նրանով, որ կուրսը աշխատող մասնագետների համար է, իսկ տնային հանձնարարությունները ծավալուն են: Ամբողջական ու լիարժեք տեմային տիրապետելու համար, անհրաժեշտ է բավականին ժամանակ:

Ժամը քանիսի՞ն և ե՞րբ է անցկացվում

Լսարանային դասերն անց են կացվում ամեն հինգշաբթի, երեկոյան 19:30-ից մինչ 21:30-ը:

Օնլայն դասերը անց են կացվում ամեն շաբաթ օր` առավոտյան 11:00-ից:

Սկսնակները կարո՞ղ են մասնակցել

Ոչ, այս կուրսը նախատեսված է բացառապես գործող մասնագետնետների ու ոլորտում փորձ ունեցողների համար, քանի որ պարունակոպւմ է մոդուլներ, որոնք ենթադրում են կամ մասնագիտական փորձ, կամ կրթություն:

Սերտիֆիկատ տրվու՞մ է

Դասընթացի վերջում հատուկ հարցաշարի միջոցով ստուգվելու է մասնակցի գիտելիքները: Գնահատման մեջ հաշվի է առնվում նաև տնային աշխատանքների կատարման արդյունքները:

90% և ավելի միավոր հավաքելու դեպքում մասնակցին տրվում է գերազանցության վկայական, մնացած դեպքում  մասնակցության սերտիֆիկատ:

Դասերը ձայնագրվելու՞ են

Այո, դասերը ձայնագրվում են։ Տրամադրվելու են ամբողջական կուրսի ավարտից հետո միայն մասնակիցներին:

Զեղչեր գործու՞մ են

Զեղչեր գործում են գրանցման և վճարման ժամանակագրությունից ելնելով`

Մինչ սեպտեմբերի 30 վճարելու դեպքում 20% զեղչ, մինչ հոկտեմբերի 10-ը վճարելու դեպքում` 10% զեղչ:

Մանրամասների համար գրեք մեր Facebook էջին:

Կարո՞ղ եմ դասընթացի համար վճարել մաս-մաս

Այո, դասընթացին մասնակցել հնարավոր է վճարել iDram-ի Rocket Line ապառիկով, 0% տոկոսադրույքով։

Դրա համար iDram հավելվածում հարցում եք իրականացնում վարկային սահմանաչափի մասին, հաստատվելուց հետո այդ սահմանաչափով հիմա վճարում եք կուրսի համար և վարկը առանց տոկոս փակում եք iDram հավելվածում ձեզ նախընտրած գրաֆիկով կամ մասերով 6 ամիս կամ մեկ տարի ժամանակահատվածում:

Գրանցվել այստեղ

#ՄՆԱԹՐԵՆԴԻՄԵՋ

SMARTOLOGY DBA ©

Copyright 2016-2023 | All rights reserved.

1582-card.png
ԲԱԺԻՆՆԵՐ
Events
Կապ
Պայմաններ եվ կանոններ
Գաղտնիության քաղաքականություն
Պայմաններ և դրույթներ
ՍԵՐՏԻՖԻԿԱՑԻԱ
  • 1240-manychat-for-website.png
  • 1240-manychat-for-website1.png
  • 1240-getresponce-15898315050369.jpg