• ԿՈՒՐՍԵՐ
    • Retention Marketing
    • ManyChat 2.1
    • CMO
  • SHOP
    • Հասանելի դասեր
  • ՀԱՐԹԱԿ
  • ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
  • ԲԼՈԳ
  • ԱՇԽԱՏԱՆՔ
  • ԿԱՊ
r3-untitled-1-15900464765637.jpg
SMARTOLOGY Digital Business Academy
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ԿՈՒՐՍԵՐ
    • Retention Marketing
    • ManyChat 2.1
    • CMO
  • SHOP
    • Հասանելի դասեր
  • ՀԱՐԹԱԿ
  • ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
  • ԲԼՈԳ
  • ԱՇԽԱՏԱՆՔ
  • ԿԱՊ

Եվրատեսիլյան կրքեր կամ Սրբուկն ամենալավն է

Բայց քանի որ Smartology-ն ինտերնետ մարքեթինգի մասին է (երևի նկատել եք), ուստի մեզ հետաքրքրեց բոլորովին այլ փաստ: Հիմա ժամանակագրությունը`
  1. Սրբուկի տեսահոլովակի պրեմիերա` մարտի 10-ին, Երևանի ժամանակով 22:00-ին,
2. Առաջին 100 000 ցուցադրությունը` մարտի 11-ին, գիշերը 1:07-ին (այսինքն՝ 3 ժամ անց),
 
3. Հոլովակի առաջին կես միլիոն ( 500 000) ցուցադրությունները` մարտի 12-ին, ժամը 8:24-ին (մոտ 2 օր անց),
4. Հոլովակի առաջին մեկ միլիոն (1 000 000) ցուցադրությունը` մարտի 17-ին, ժամը մոտավորապես 18:00-ին (մոտ 7 օր անց),
5. Մարտի 17-ին, ժամը՝ 23:23-ին (այս նյութը գրելու պահին) արդեն դիտումների թիվը հասել էր 2.9 միլիոնի (2 900 000 դիտում), այսինքն՝ 5 ժամում 1.9 միլիոն ցուցադրություն:
Իրականում այդ 1.9 միլիոնից 1.5-ն ավելացավ 1 միլիոնին հասնելուց հետո երեք ժամվա ընթացքում, որի մասին Սրբուկի պաշտոնական էջում տեղադրվեց հրապարակում:
Հիմա փորձենք հասկանալ, հնարավո՞ր է դա, թե` ոչ: Նախ գիտենք, որ երբ Youtube-ում հոլովակը դառնում է tranding, համակարգը ինքն է առաջարկում կայքի այցելուներին. աջ սյունակում` համակարգչով և տեսանյութի տակ` մոբայլում:
VidIQ հավելվածով դիտարկենք տեսանյութը`
Չնայած, որ մի շարք պարամետրերով ցուցանիշները իդեալական չեն, սակայն տեսանյութի vidIQ score-ը 100 հնարավորից 100 է, իսկ SEO-ն` 100-ից 97,5: Նաև պետք է ֆիքսել, որ 20 հնարավորից 9-րդ տեղում Youtube-ն ինքն է առաջարկում Սրբուկի հոլովակը, իսկ հոլովակը տեղադրված է 819 այլ կայքերում (facebook-ի բոլոր տարածումների դեպքում այդ թիվը հաշվվում է 1): Ըստ այս ցուցանիշների` կարծես թե ամեն ինչ կարգին է: Մի հատ էլ socialblade-ով նայենք Eurovision Cong Contest-ի պաշտոնական ալիքը:
Ալիքը կարծես թե նորմալ է: Սակայն դիտարկենք դիտումներն ըստ օրերի`
Հետաքրքիր է վերջին 2 տողը: Խնդիրն այն է, որ աճի դինամիկան հավասարաչափ է, իսկ դա արդեն կասկածելի է: Սակայն արդարության համար փաստենք, որ տվյալները ընթացիկ են ու վաղն արդեն իրական պատկերը կերևա: Եթե հոլովակը 3 ժամում ավելացրել է 1,5 միլիոն ցուցադրություն, ապա ցուցանիշների վրա դա պետք է երևա: Ենթադրելի է, որ այլոք էլ են իրենց մասնակիցների հոլովակները գովազդով խթանում, ուստի այս աղյուսակը ասում է, որ ոչ մի թռիչք դեռ չի կատարվել: Զարմանալի է, բայց սպասենք:
Հիմա հետ վերադառնանք հենց տեսանյութին: Եթե այն երեք ժամում 1.5 միլիոն դիտում է ունեում, ապա հաջորդ 2 ժամում դիտումներն ավելանում են ընդամենը 400 000-ով: Ավելին, այս նյութը գրելը տևել է մոտ 40 րոպե, որի ընթացքում դիտումներն ավելացել են 10 000-ով:
Դեռ պարզ չէ, թե ինչի շնորհիվ են թռիչքային կերպով ավելացել ցուցադրությունները, ևարդյո՞ք մեկը փորձել է «արջի ծառայություն» մատուցել։ Քանի որ դեռ քիչ ժամանակ է անցել, որպեսզի կարողանանք անալիտիկ գործիքներն ավելի մանրամասն կիրառել, այնուամենայնիվ վստահ ենք, որ Սրբուկն արժանի է հաղթանակի: Նորությունների մասին անպայման կտեղեկացնենք:
Թարմացված 11:00: Այս պահին` մարտի 18, դիտումների թիվը 2,958,419 է: Շարունակում ենք դիտարկումը: Socialblade-ի տվյալներն ըստ էության հաստատեցին, որ Սրբուկի տեսանյութը viral է գնացել: Նախավերջին տողը երեկվա ցուցանիշներն են ու ցուցադրություններն ավելացել են մոտ 2 միլիոնով: Սա հենց այն թիվն է, որը պակասում էր համոզվելու համար: Մնում է հասկանալ, թե 819 ռեսուրսներից որն է վիրուսայնություն ապահովել հոլովակին:
Թարմացված 20:00: Այս պահի դրությամբ դիտումներն անցան 3 միլիոնը, ինչը կանխատեսելի էր: Դեռ պարզ չի թե տարածված որ ալիքն է ապահովել հոլովակի համար վիրուսայնուտյուն, բայծ մի բան արդեն պարզ է` ցուցադրություններն իրական են ու ռեալ:

Eurovision , blog post

#ՄՆԱԹՐԵՆԴԻՄԵՋ

SMARTOLOGY DBA ©

Copyright 2016-2023 | All rights reserved.

1582-card.png
ԲԱԺԻՆՆԵՐ
Events
Կապ
Պայմաններ եվ կանոններ
Գաղտնիության քաղաքականություն
Պայմաններ և դրույթներ
ՍԵՐՏԻՖԻԿԱՑԻԱ
  • 1240-manychat-for-website.png
  • 1240-manychat-for-website1.png
  • 1240-getresponce-15898315050369.jpg