Ռուսական շուկայում թվային հաջողություններ գրանցելու հարցում օգնության է հասնում Ռուսաստանում ամենատարածված սոցիալական ցանց Vkontakte-ն։
Միջին հաշվարկներով, ռուսական լսարանում համացանցից օգտվողների 61%-ն օգտվում է այս սոց․ ցանցից, ինչն էլ բիզնեսն այդ միջավայրում զարգացնելու հիանալի հնարավորություն է ստեղծում։
Սկսենք ամենասկզբից
Ինչպե՞ս գրանցվել
Ինչպես և կայքերից շատերում, գրանցումը կարող եք իրականացնել երկու տարբերակներով՝ հիմնական գրանցման հայտը լրացնելով, կամ՝ ֆեյսբուքյան էջով։
Ֆեյսբուքյան էջով գրանցվելիս հարկավոր է միայն ներմուծել գրանցման էլ․ հասցեն կամ հեռախոսահամարն ու գաղտնաբառը։
Հիմնական գրանցման հայտը լրացնելու նպատակով հարկավոր է նշել անունն ու ազգանունը, ծննդյան օրն, ամիսը, թվականն ու սեռը։ Այնուհետև պետք է սեղմել continue registration կոճակը։
Մուտքային տվյալների պաշտպանության համար հարկավոր է ներմուծել նաև հեռախոսահամարը, ինչից հետո կստանաք քառանիշ կոդ, որը ներմուծելու դեպքում կավարտեք գրանցումը։
Քառաիշ թվի ներմուծումը
Վերջին քայլը կլինի գաղտնաբառի ստեղծումը։ Հիշեք, որ ապահով գաղտնաբառ ընտրելիս պետք է համատեղել տառերն ու թվերը։
Իսկ այժմ, շնորհավորում ենք, դուք հաջողությամբ գրանցվել եք www.vk.com-ում
Գրանցման ավարտին կտեսնեք գլխավոր էջը, որում տեղ են գտնում նորությունները, «առաջին անհրաժեշտության» վիդջեթները (իմ էջը, նամակներ, ընկերներ և այլն) և իհարկե որոնման կոճակը։
Հենց գլխավոր էջից եք կարող անցնել դեպի անձնական էջ, որտեղ գտնվում է կարգավորումների բաժինը։ Հիմնական կարգավորումները թույլ են տալիս փոփոխել գաղտնաբառը, ընտրել լեզուն, ավելացնել վիդջեթները և փոփոխել անձնական էջի հղումը։
Գրանցման պահից սկսած յուրաքանչյուր օգտատիրոջ թրվում է «հերթական համարը»
Հղումն ավելի հեշտացնելու համար կարող եք փոփոխել այն՝ ինչպես կամենաք
Անձնական տվյալների պաշտպանությունն ամենակակարևորն է համացանցային տիրույթում։ Այս պատճառով առաջարկում ենք ակտիվացնել նաև հաստատումը երկու քայլով։ Ընդամենը սեղմեք enable կոճակը, ինչից հետո բացված պատուհանում գործողության նկարագրումից հետո կտեսնեք ևս մի կոճակ՝ enable verification անվանմամբ։
Հաստատելու համար հարկավոր է միայն կրկին մուտքագրել գաղտնաբառը, այնուհետև՝ հեռախոսահամարը։
Հեռախոսահամարին եկած կոդը մուտքագրելուն պես ավարտեք երկու քայլով հաստատման ակտիվացումը՝ սեղմելով Setup completed կոճակը։
Ահա և վերջ, Ձեր ապահով գրանցումը Vkontakte սոցիալական կայքում ավարտված է :)