Soft Skills Journey
Կառավարիչների կամ որոշում կայացնողների կառավարչական կոմպետենցիաները կենտրոնացված լինելով միայն մեկ ուղղությամբ, սահմանափակում է բիզնեսների զարգացման հնարավորությունները:
Ժամանակակից կառավարիչները պետք է առնվազն պատկերացում ունենան կառավարման ճյուղերի և դրանց իրականացման մեթոդների մասին:
«Soft Skill Journey»-ը համապարփակ կոմպետենցիաների և soft skill-երի զարգացման ամբողջական դասընթաց է, ինչը թույլ կտա հետագայում կիրառել գործնականում ցանկալի արդյունքների հասնելու համար:
Առաքելություն և Տեսլական
Առաքելություն
Թրեյնինգի նպատակն է ակտիվ երիտասարդների մոտ զարգացնել կառավարչական հմտությունները, ընձեռել հնարավորություն նրանց ծանոթանալու ժամանակակից կառավարման մեթոդներին, գործիքակազմին, ձևերին և տեսակներին:
Թրեյնինգը հիմնված է աշխատաշուկայի պահանջմունքների, ուսումնասիրության և վերլուծության հիման վրա: Թրեյնինգի բովանդակությունը բաղկացած է թրեյներների հայաստանյան և արտասահմանյան հսկայական փորձի ու գիտելիքների հիման վրա:
Մեր առաքելությունն է նաև սկսնակ ձեռներեցներին տրամադրել տարբեր գործիքակազմեր՝ իրենց բիզնեսը արդյունավետ կառավարելու համար։
Օրինակները հիմնականում բերվելու են իրական բիզնեսներից, ինչի արդյունքում դասընթացի մասնակիցները ստանալու են մաքսիմալ պատկերացումներ տվյալ թեմայի վերաբերյալ։
Տեսլական
Թրեյնինգի նպատակն է ձևավորել երիտասարդ մասնագետներ, որոնց կարիերայի աճը կլինի ոչ թե ներկայումս գործող աստիճանական մեթոդով, այլ թռիչքային` հիմնված կոմպետենցիաների ու soft skill-երի վրա:
Փորձելու ենք կոտրել այն կարծրատիպը, որ միայն աշխատանքային փորձ ունեցողները կարող են զբաղեցնել միջին կամ բարձր օղակի պաշտոններ:
Մոտիվացված ու նպատակային աշխատող «Կառավարիչ»-ը, ով ունի բոլոր վերը նշված հմտությունները, կարող է դառնալ տնտեսության և պետության զարգացման խթանը:
Թրեյներներ
Ովքեր կարող են մասնակցել
- Մարդիկ ովքեր ցանկանում են ստեղծել սեփական բիզնեսը
-
Ովքեր զբաղվում են ձեռներեցությամբ և ցանկանում են զարգացնել այն
-
Ովքեր ցանկանում են փոխել ոլորտը կամ ունենալ կարիերայի աճ
Պայմաններ
Դասընթացն անցկացվելու է ՀՊՏՀ Change Lab-ում, Նալբանդյան 128 հասցեով։
Դասընթացների մեկնարկը տրվելու է Մարտի 26-ին՝ 15:30-ին և տևելու է 2 ամիս:
Ըստ թեմաների դասընթացներն իրականացվելու են շաբաթական երկու օր։
Դասընթացների ժամանակացույցը ճկուն է և յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ դասընթացի ժամը կտեղեկացվի նախապես 1 շաբաթ առաջ։
Ավարտական վկայականներ կտրվեն միայն այն մասնակիցներին, ովքեր կգրանցվեն և կմասնակցեն Soft Skills Journey-ի բոլոր դասընթացներին։
Կազմակերպիչներ
ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ
Դասընթացին մասնակցելու համար պետք է լրացնեք նախագրանցման հայտը։