
Արդեն ամենևին էլ գաղտնիք չէ, որ դասական մարքեթինգը «մեռնում»...է, իր հետ բերելով նոր ու ֆանտաստիկ նոր ուղղություններ, որոնցից ամենադինամիկ աճողն էլ հենց messenger marketing-ն է։ Դու, հենց դու, չասես, որ այժմ ավելի շատ չես օգտվում տարատեսակ նամակագրական հավելվածներից, քան օրինակ սոց․ կայքերից կամ տարատեսակ կայքերից։ Չէ, քեզ հենց messenger-ներն են հարմար, այստեղ ամեն բան «ձեռքիդ տակ» է։ Դու գրում ես՝ քեզ պատասխանում են։ Թրենդը բաց թողնել չի կարելի, ու դու ֆանտաստիկ հնարավորություն ունես այս ամենից հետ չմնալու։ Քո թվային տիրույթում միայն դու ես ու հաճախորդդ, հիմա՛ գործիր։
Դասընթացի թեմաները՝
▪ Messenger Marketing intro. ինչպե՞ս օգտագործել բոտ համակարգերն առաջխաղացման համար։
▪ Manychat համակարգի ներկայացում․ գործիքներն ու դրանց հնարավորությունները։
▪ Բոտ համակարգն ու ինտեգրացիաները։
▪ Ինքնավաճառող հաղորդակցությունների ստեղծում։
▪ Կոմունիկացիոն լեզու, կից հնարավորություններ։
▪ Ամփոփում + քննություն
+ ամենակարևորը՝
կստեղծես քո բոտ կոմունիկացիան, կմասնակցես մասնագիտական #ֆանտաստիկ քննարկումների ու կստանաս աջակցություն՝ աշխատանքի տեղավորվելու հարցում 🔥
