Վաղուց արդեն շատ դժվար է պատկերացնել բիզնեսն առանց ինտերնետ առաջխաղացման: Տեխնոլոգիական զարգացման այս տեմպերի մեջ հատկապես մեծ է Facebook և Instagram սոցիալական հարթակների դերը։ Միայն 2019 թվականի դրությամբ՝ Facebook-ն ունեցել է մոտ 2․27 միլիարդ ամսական ակտիվ օգտատեր, իսկ սա, համաձայնեք, տպավորիչ ցուցանիշ է։
SMM-ի էֆեկտիվ գործիքները բազմազան են, և ամենատարբեր մեծ ու փոքր բիզնեսները վաղուց ադեն հասկացել են, որ դրանց ճիշտ կիրառության դեպքում հնարավոր է թիրախավորել լսարանը, բարձրացնել բրենդի ճանաչելիությունը և, արդյունքում, ավելացնել նաև ծառայությունների պահանջարկն ու պրոդուկտների վաճառքները։
Կուրսը նախատեսվում է բոլոր նարանց համար, ովքեր`
▪ Ցանկանում են սեփական գործը սկսել և գիտեն, որ իրենց անհրաժեշտ է սոց․ մեդիա առաջխաղացում:
▪ Ունեն բիզնես, սակայն դեռևս չեն կողմնորոշվում ինչից սկսել SMM-ը:
▪ Վաղուց գրանցված են Facebook-ում, սակայն ցանկանում են հասկանալ , թե ընդհանրապես ինչպես է պետք զբաղվել բիզնես առաջխաղացմամբ։
▪ Մտածում են նոր մասնագիտություն ստանալու մասին (այստեղ կարող էր լինել աչքով տվող սմայլիկ) 🤣
▪ Ովքեր չեն ցանկանում սոց․ մեդիա առաջխաղացման ճանապարհին հանդիպել այն խնդիրներին, որոնց հանդիպում են մասնագետների 85%-ը։
Դասընթացն անցկացվելու է 5+1 սկզբունքով, որից 5-ը՝ դասընթաց, 1՝ քննություն + ամփոփում։
Ինչո՞ւ մասնակցել դասընթացին
▪ ձեռք կբերես գերժամանակակից մասնագիտություն՝ 2 շաբաթում
▪ ձեռքիդ տակ կունենաս մասնագիտական նյութերի օգտակար շտեմարան
▪ կստանաս SMM գործունեությունը ճիշտ սկսելու և արդյունավետ շարունակելու #checklist
▪ կունենաս մեր այլ դասընթացներից օգտվելու էլ ավելի հարմար պայմաններ, իսկ ընկերներիցդ մեկն այս դասընթացին կկարողանա մասնակցել 30% զեղչով
+ ամենակարևորը՝
կաշխատես ռեալ քեյսերի հետ, կմասնակցես մասնագիտական #ֆանտաստիկ քննարկումների ու կստանաս աջակցություն՝ աշխատանքի տեղավորվելու հարցում 🔥
