SMM Inception | ՍՄՄ Սկիզբ
Արտակ Հարությունյանի հեղինակային կուրսը
Աշխարհը սրընթաց գնում է առաջ ու ժամանակակից մարդուն արդեն պետք են նոր հմտություններ ու գիտելիքներ: Լավագույն մասնագետը նա է, ով կարողանում է սոցիալական ցանցերում ճիշտ ու շահեկան ներկայացնել իրեն, իր ապրանքն ու ծառայությունը:
Ներկայացնելու ժամանակակից ամենալավ գործիքը, ինչպես ցույց է տալիս ժամանակը, սոցիալական ցանցերն են: Ավելին, սոցիալական ցանցերով «վաճառվում» է ինտերնետով վաճառվող ապրանքի մեծ մասը` հատկապես Հայաստանում:
Այս դասընթացը ընթացքում կսովորենք, թե ի՞նչից պետք է սկսել, ու ինչպե՞ս գնալ առաջ` սոց ցանցերում հաջողության ունենալու համար:


Ի՞նչ ենք ուսումնասիրելու
Ներածություն
Թվային մարքեթինգի ներածություն,
Թվային մարքեթինգն ու դասական. մարքեթինգը,Սոցիալական ցանցերի տարբերությունները, ալգորիթմները,
Թիրախային լսարան
Առաջխաղացում
Թիրախային լսարան, գնորդի ավատար, հաճախորդների արխետիպեր, ՍՄՄ առաջխաղացման տեսակները, դրանց արդյունավետ համադրությունները, հաճախորդի ուղի
Ֆեյսբուքի միավորները դրանց տարբերությունը,Ֆեյսբուքի գործիքակազմը,հրապարակումնի տեսակները,Ֆեյսբուքի թողարկման հարթակները, creator studio, թաքնված հնարավորություններ:
Ինստագրամ հարթակը, միավորները, տարբերությունն ու նմանությունը, Ինստագրամի հրապարակումների տեսակները, տարբերություններն ու նմանությունները, առաջխաղաևման մոտեցումները:
Facebook BM
Facebook BM, Հիմնական կարգավորումները, բաժինները, կարևոր լրացումներ ու հավելումներ, domain verification, pixel, commerce manager, հաշվետվությունների կազմում, արտածում:
SMM գովազդ
Գովազդի կաբինետը, առանձնահատկությունները, կանոններն ու օրենքները, գովազդի տեսակներն` ըստ հարթակների, ըստ կրետիվի, ըստ ցուցադրման հարթակի, Pixel և Offline Event, լսարաններ, ռեթարգեթինգ:

Կարծիքներ այս կուրսի մասին
Դասընթացավարի մասին
Դասընթացն անց է կացնում Արտակ Հարությունյանը` SMARTOLOGY Digital Business Academy-ի և AMCG Agency-ի հիմնադիր։ 2004-ից աշխատում է մարքեթինգի ու գովազդի ոլորտում, 2007 թվականից վարել է բլոգ գովազդի ու մարքեթինգի մասին:
Համագործակցելով տարբեր գովազդային ընկերությունների հետ` աշխատել է Հայաստանում ներկայացված միջազգային բրենդերի հետ: Դասավանդում է ԵՊՀ-ում, ԵՊՏՀ-ում, SMARTOLOGY-ում և ներգրավված է մի շարք կրթական նախաձեռնություններում։ Անձամբ Արտակ Հարությունյանին կարող եք գրել այս հղումով:


Ում համար է դասընթացը
Բոլոր նրանք, ովքեր․․․

Ցանկանում են սեփական գործը սկսել և հասկանում են, որ իրենց անհրաժեշտ է Սոցիալական Մեդիա առաջխաղացում։

Ունեն բիզնես, սակայն դեռևս չեն կողմնորոշվում ինչից սկսել SMM-ը, ինչ անել, ինչ՝ ոչ։

Վաղուց գրանցված են Facebook-ում, սակայն ցանկանում են հասկանալ, թե ընդհանրապես ինչպես է պետք զբաղվել բիզնես առաջխաղացմամբ։

Մտածում են նոր ու պահանջարկ ունեցող մասնագիտության մասին (այստեղ կարող էր լինել աչքով տվող սմայլիկ)։

Ովքեր այնքան խելացի են, որ չեն ցանկանում SMM առաջխաղացման ճանապարհին հանդիպել այն խնդիրներին, որոնց հանդիպում են մարդկանց 85%-ը։
Դասավանդման մեթոդոլոգիան
Դասընթացի մեթոդոլոգիան փոխառնված ու լրամշակված է լավագույն ոլորտային դասավանդման կրթական նախագծերից:
Բովանդակությունն ամբողջովին ունիկալ է և հիմնված է բացառապես փորձի վրա:
Դասընթըացն անց է կացվում լսարանում, քանի որ այս ֆորմատը հնարավորություն է տալիս առավել հեշտ ու արագ ընկալել բովանդակությունն ու դյուրին դարձնել հետադարձ կապը:
Բոլոր դասերը տեսաձայնագրվում են, որը հետագայում տրամադրվում է դասընթացի մասնակցին։


Փաթեթների մասին
1. Մեկ հատ Marketer փաթետ
2. Մեկ հատ Business փաթետ
3. Սեփականատերը իր աշխատակցի հետ մասնակցում է դասերին
4. Աշխատակցի հետ ավելի արագ աշխատանքների կատարման սինխրոնիզացիա
Փաթեթի արժեքն է`140 000 ՀՀ դրամ
1. Marketer փաթեթի բոլոր ներառումները
2. Փակ հրապարակումների գաղտնաբառերը
3. Լրացուցիչ 2 վեբինար (ընդհանուր 3,5 ժամ օգտակար բովանդակություն)
4. Անհատական բիզնես կոնսուլտացիա
Փաթեթի արժեքն է`95 000 ՀՀ դրամ
1. Դասընթացի պրեզենտացիաները
2. Դասընթացի 6 դասերի տեսանյութերը
3. Facebook-յան փակ խմբի հղում
Փաթեթի արժեքն է`69 000 ՀՀ դրամ
Դասընթացի մանրամասները
Դասընթացի ժամկետներն են սեպտեմբերի 28-ից - Հոկտեմբերի 14-ը` ամեն երեքշաբթի ու հինգշաբթի օրերին` ժամը 19:30-21:00:

SMM Inception
Արտակ Հարությունյանի հեղինակային կուրսը

Ժամանակին համահունչ
Համաշխարհային պանդեմիան ապացուցեց, որ աշխարհի ու բիզնեսի հարաբերությունների կառուցվածքն այլևս փոխված է: Այդ կառուցվածքում իր մեծ մասնաբաժինն ունի թվային մարքեթինգը: Խոսենք թվերով` վերջին 6 ամսում ինտերնետի միջոցով ապրանք կամ ծառայությունների ներկայացման ու վաճառքի թիվն աճել է 32%-ով, իսկ այդ աճի մեջ սոցիալական ցանցերին բաժին է հասնում 78%-ը: Այսինքն` մարդիկ հիմա արդեն սկսել են ավելի շատ «վաճառել» սոցիալական ցանցերով:
Հիմա գրանցվելով դասընթացին, կկարողանաք օգտագործել այս գիտելիքն աշխատանքում կամ բիզնեսում և լինել մրցունակ: